«Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թույլ տված խախտումների համար տուգանքի ենթարկելու հարցը: Նշենք, որ ՀԷՑ-ը հերթական անգամ հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում, քանի որ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում, ինչի կապակցությամբ էլ այսօր տեղի է ունենալու նիստը:
Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում եւ նախորդ դեպքերում Հանձնաժողովը բավարարվել էր միայն նախազգուշացմամբ: Սակայն այս անգամ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընկերության հանդեպ արդեն իսկ որոշվել է խոշոր տուգանք կիրառել: Ի դեպ, այսօր Հանձնաժողովը կհրապարակի նաեւ մեկ այլ որոշում, որն առնչվում է մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում թվով 492 վերելակների սպասարկման վճարի բարձրացման խնդրին:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու