«ՀԺ». 4 մլրդ դրամի վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ 3500 տնտեսությունների
Հայկական Մամուլ
Այս տարվա մայիսի 5-ին հհ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Արարատի մարզի գյուղեր և ցրտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել էր աշխատանքներ տանել նրանց վարկերի ժամկետները երկարացնելու ուղղությամբ։ Գրում է «ՀԺ»-ն:
Երեկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեզ հայտնեց, որ արդեն 4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ 3500 տնտեսությունների, և այդ վարկերի ծավալը պետք է հասնի 8,9 միլիարդի։ Ինչ վերաբերում է մարման ժամկետների երկարաձգմանը, ապա ԿԲ նախագահի ասածներից պարզ դարձավ, որ նման գործընթաց գոնե առայժմ չկա։ Ջավադյանը սա բացատրեց նրանով, որ այդ ծավալների վարկերի վերաձևակերպման համար ժամանակ է հարկավոր։ Իսկ գյուղացիները նոր վարկի տակ են ընկնում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու