Փրկարարները հայտնաբերել են Դեբեդն ընկած «ՎԱԶ-21011»-ի 31-ամյա ուղևորի դին
ԱՐԽԻՎ
«ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին մայիսի 15-ին' ժամը 07.00-ին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Վարորդին հաջողվել է փրկվել, իսկ ուղևորներ' 1989թ. ծնված Արայիկ Թորոսյանին և 1983թ. ծնված Արարատ Բաղդասարյանին, գետի հոսանքը քշել-տարել է: Ոստիկանության Թումանյանի բ աժնի և ՀՀ ԱԻՆ ծառայողների ձեռնարկած համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ, նույն օրը' ժամը 14.30-ին, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի «Կամչատկա» կոչվող տարածքում' Դեբեդ գետում, հայտնաբերվել և գետից դուրս է հանվել Արարատ Բաղդասարյանի դիակը: Ձեռնարկվում են միջոցառումներ Արայիկ Թորոսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)