«Ոչ թե ես եմ առանձնացել Հայ ազգային կոնգրես դաշինքից, այլ ՀԱԿ կուսակցությունն է առանձնացել Հայ ազգային կոնգրես դաշինքից». Նիկոլ Փաշինյան. PressIdent.am
Քաղաքական
PressIdent.am-ը զրուցել է ԱԺ պագմավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
- Պարոն Փաշինյան, այժմ բանակցություններ են ընթանում քառյակի ձևաչափով, որի մասին Ձեր դիրքորոշումն արդեն հայտնի է: Դուք առանձնացաք ՀԱԿ-ից և ի՞նչ եք կարծում՝ արդյոք հենց ընդդիմադիր ուժերի պառակտվելը չէ պատճառը, որ իշխանափոխություն այդպես էլ չի լինում:
- Նախ ուզում եմ ասել, որ թյուրըմբռնում կա, ոչ թե ես եմ առանձնացել Հայ ազգային կոնգրես դաշինքից, այլ Հայ ազգային կոնգրես կուսակցությունն է առանձնացել Հայ ազգային կոնգրես դաշինքից: Դրանք տարբեր բաներ են: Ինչ վերաբերում է միավորումներին և պառակտումներին` երրորդ հանրապետության պատմությունը ցույց տվեց, որ միավորումները պետք է լինեն կոնկրետ ձևակերպված հանրության համար շատ հստակ, տեսանելի և հասանելի նպատակների ու խնդիրների շուրջ: Համախմբվել ուղղակի համախմբվելու համար, նշանակում է պառակտվել ուղղակի պառակտվելու համար: Մենք պետք է ունենանք շատ հստակ ձևակերպված նպատակներ' ինչի՞ համար ենք մենք համախմբվում, ո՞ւր ենք գնում: Սա է խնդիրը, և մեր այս քաղաքական գործընթացի կարևորագույն իմաստը հետևյալն է' քաղաքական համագործակցությունների հիմքում դնել բովանդակություն, ավելի խորքային, հեռահար և ժամկետային բովանդակությունը:
- Հեռուստատեսային հարցազրույցներից մեկում ներողություն եք խնդրել մինչ օրս եղած բացթողումների համար: Կնշե՞ք հիմնական բացթողումները:
- Ինձ համար ներողություն խնդրելն ուղղակի բառ չէ, դա պետք է արտահայտվի նաև գործով: Այս գործը մենք անում ենք նախկինում թույլ տված սխալները չկրկնելու, բայց նախկինում առաջադրված նպատակներին հասնելու համար: Հիմնական խնդիրն ինստիտուցիոնալ ընդդիմության հետ կապված խնդիրն է, որը այսօր պետք է լուծենք:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու