ՀՀ ԱԺ արտահերթ նիստը կավարտվի մայիսի 16-ին
Քաղաքական
Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել էր կառավարության նախաձեռնությամբ, մայիսի 12-ին, մայիսի 16-ին, ժամը 18:00-ին կավարտվի: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք գրություն ենք ստացել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանից, որով առաջարկվում է այն հարցերը, որոնք մինչև մայիսի 16-ը ժամը 18:00-ն չեն քննարկվի, հանել արտահերթ նիստի օրակարգից և ավարտել այն»,- ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ այսօրվա նիստը կշարունակվի մինչև ժամը 18:00-ն, որից հետո արտահերթ նիստը կավարտվի:
ԱԺ արտահերթ նիստը հրավիրվել էր մայիսի 12-ին' ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ: Արտահերթ նիստը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը' սեփական օրակարգով: Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում կառավարությունն ընդգրկել էր 30 հարց:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու