«Հրապարակ». Համաշխարհային բանկի պատվիրակությունը Վաչե Գաբրիելյանի շատ է «հավանել»
Հայկական Մամուլ
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալի հետ' վերջինից ակնկալելով որոշակի ֆինանսական «ներդրումներ»: Էլ ավելի «հուզիչ» է ստացվել հանդիպման ավարտը: Հանդիպման ողջ ընթացքում բանկի պատվիրակությունը հատուկ ուշադրությամբ եւ ընդգծված հարգանքով է վերաբերվել սեղանի ծայրին նստած վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանին, իսկ հրաժեշտին հատ-հատ մոտեցել, հրաժեշտ են տվել նրան:
Հովիկն ասել է. «Էս ոնց որ շատ եք սիրում Վաչեին, տամ' տարեք հետներդ»: ՀԲ ներկայացուցիչներն արձագանքել են' սիրով: Նրանց գնալուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Վ. Գաբրիելյանին դարձնել «նախարար»՝ առանց պորտֆելի' միջազգային ֆինանսական կառույցների հետ աշխատանքի գծով, իսկ թե այդ «նախարարությունն» ինչ անուն կունենա, դեռ չգիտեն:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու