«Հրապարակ». Հանրապետականում դեռ չեն հաշտվել, որ ֆրակցիայի ղեկավարն ընդամենը 3 տարվա ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն է
Հայկական Մամուլ
Հանրապետականում դեռ չեն հաշտվել, որ ֆրակցիայի ղեկավարն ընդամենը 3 տարվա ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն է, ֆրակցիա գրեթե մարդ չի մտնում, ու միմյանց հարցնում են` ո՞նց կարող էր Գալուստ Գրիգորիչը նրան առաջադրել: Պարզվում է' որոշումը ոչ այնքան Գրիգորիչինն է, որքան Կարեն Կարապետյանինը՝ «Տաշիրի»: Նախորդ օրը ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը, որն արդեն հասցրել է «կոնցլագերային» կարգեր հաստատել ֆրակցիայում' հակառակ Գրիգորիչի հումանիստական նկրտումներին, նոր օգնական-գործավարներ է բերել, որոնց մեր իսկ ներկայությամբ զգուշացրեց' լրագրողների մուտքն իր մոտ արգելել: Վ. Բաղդասարյանից հետաքրքրվեցինք. Կարեն Կարապետյա՞նն է դեպի ֆրակցիայի ղեկավարի աթոռ Ձեր ճանապարհը հարթել: «Որեւէ մեկը չէր կարող ինձ ֆրակցիայի ղեկավար «բերել», եթե ես չհամաձայնեի. դա եղել է առաջարկություն, ես չեմ հրաժարվել, իսկ իմ ճամփան ինքս եմ մշտապես հարթել»:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու