«Հրապարակ». Արտաշես Գեղամյանը ԱԱԽ քարտուղա՞ր
Հայկական Մամուլ
Մեգա-կառույցի վերածված Ազգային անվտանգության խորհուրդը դեռ առանց ղեկավարի է: ԱԱԽ աշխատակիցները տագնապով են հետեւում իրենց ճակատագրի մասին խոսակցություններին՝ վախենում են աշխատանք կորցնելուց: ԱԱԽ քարտուղար չգտնելու լուրերն այնքան հեռու են գնացել, որ նախորդ օրն արդեն քննարկվում էր Արտաշես Մամիկոնովիչի թեկնածությունը. ըստ այդմ` ՌԴ-ն ու յուր Վոլինկինը ցանկացել են նրան տեսնել այս պոստում:
Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը՝ հարցրինք «լյոխկըյ պախոդկոյ» դահլիճ շտապող Գեղամյանին: «Օ՜, մեծ պատիվ կլիներ ինձ համար դա, սակայն ինձ հետ դեռ չեն խոսել»: Եվ, այնուհանդերձ, առավել հավանական է համարվում ԱԱԽ-ի նախկին դրության վերադարձը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ներքո: Չնայած՝ որպես նոր ԱԽՔ տրվում է նաեւ Շավարշ Քոչարյանի անունը:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու