«Ժողովուրդ» . Զարմանալի է, որ լռում է Արշակ Սադոյանը
Հայկական Մամուլ
Զարմանալի է, որ կառավարության նոր կազմում Երվանդ Զախարյանի նշանակումից հետո, տեւական ժամանակ է՝ լռում է «չորրորդ խոսափող»-ով տարիներ շարունակ հանրահայտ «Մազութի գործի» մասին աղաղակող Արշակ Սադոյանը: Շատ զարմանալի զուգադիպությամբ, Ե. Զախարյանը, ում անունը փոխնախարար եղած ժամանակ առնչվում էր «Մազութի գործին», այսօր կրկին վերադարձել է այդ նախարարություն՝ արդեն նախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ 1992թ. հուլիսին Հայաստանում ստեղծված «Հայգազվառելիք» պետական ձեռնարկությունը պետք է ապահովեր նաեւ «Ձմեռ 92-93» ծրագրի իրականացումը: Պլանավորված էր ՌԴ-ից գնել 70 հազար տոննա մազութ՝ տոննան ոչ ավելի քան 60 դոլարով: Այն պետք է մի փոքր ավելի թանկ գնով վերավաճառվեր, իսկ ստացված եկամուտը դրվեր Պաշտպանության նախարարության տրամադրության տակ: Այս գործի պատասխանատվությունը դրվել էր էներգետիկայի փոխնախարար Երվանդ Զախարյանի վրա: Իսկ փաստը մինչ օրս այն է, որ ոչ մազութը կա, ոչ փողը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու