Քառյակը միասնական հանրահավաք կանի
Քաղաքական
«Ես կառանձնացնեի օրակարգի հետևյալ հարցը' կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշման ձևավորման հարցը»,- քառյակի հերթական հանդիպումից հետո ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` վստահեցնելով, որ քառյակի տեսակետները բավականին մոտ են իրար և ամենայն հավանականությամբ, քվեարկության օրը միասնական դիրքորոշում կլինի:
«Երկրորդ հարցը' միասնական քաղաքական օրակարգի ձևավորումն է և հանրային միոցառումների անցկացումը»,- հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը' ըդգծելով, որ կձևավորվի պահանջների ցանկ, որ իրենք կներկայացնեն իշխանությանը: Մեկ շաբաթվա ընթացքում պետք է ձևավորվի նաև ընդհանուր քաղաքական օրակարգ և պահանջների ցանկ:
«Քառյակը որոշել է, որ պետք է ժողովրդին մասնակից դարձնի այս ամբողջ քաղաքական ընթացքին և քառյակը կառաջնորդի ժողովրդին այս քաղաքական օրակարգի գործընթացում, որոշել ենք, որ կանցկացնենք հանրահավաք»,- եզրափակեց Զուրաբյանը` նշելով, որ քաղաքական օրակարգի իրականացումը դեռ որոշված չէ, թե երբ կլինի:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ