ՌԴ-ն պնդում է, որ Կիևն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները
ԱՐԽԻՎ
Ռուսաստանը պնդում է, որ պաշտոնական Կիևն անհապաղ դադարեցնի Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացվող հատուկ օպերացիաները: «Նման պատժիչ գործողությունները սեփական քաղաքացիների դեմ վկայում են Կիևի իշխանությունների կեղծավորության մասին, որոնք խաբեությամբ վստահեցնում են, թե իբր պատրաստ են կատարել 2014 թվականի ապրիլի 17-ին ընդունված ժնևյան հայտարարությամբ և ԵԱՀԿ-ի մշակած «ճանապարհային քարտեզով» ստանձնված պարտավորությունները: Նաև հարց է ծագում` արդյոք այսօր թնդանոթների պայթյունների ներքո Ուկրաինայում ընտրությունների անցկացումը համապատասխանում է ընտրական գործընթացների ժողովրդավարական սկզբունքներին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ուկրաինայի արևելքում շարունակում է իրավիճակը լարված մնալ' զինվորականների և Ուկրաինայի դաշնայնացմանն ու տարածաշրջանների անկախացմանը կողմնակից քաղաքացիների միջև բախումների պատճառով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)