Գավաթը հաղթելու համար երկու տարբերակ կա. Յուրգեն Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով` «Բավարիային» հաղթելու երկու տարբերակ կա:
«Գավաթը հաղթելու համար երկու տարբերակ կա: Կամ դու նրանց չեզոքացնում ես` մինչև նրանց Բեռլին հասնելը, կամ դու նրանց հաղթում ես մարզադաշտում: Իմ թիմը պետք է այս հանդիպմանը խաղա նվիրվածությամբ և ներդնի իր ուժերն ամբողջությամբ: Միայն այդ դեպքում հնարավորություն կա հաղթելու երկրի չեմպիոնին»,- նման կարծիք է հայտնել Յուրգեն Կլոպը:
Ֆուտբոլի Գերմանիայի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին` Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում: Հանդիպումը կմենարկի Երևանի ժամանակով 22-00-ին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ