Մխիթարյանը շնորհավորեց Լուչեսկուին (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է համաշխարհային ֆուտբոլի աշխարհահռչակ մի խումբ ֆուտբոլիստների ակցիային, որով վերջիններս տեսահոլովակի միջոցով շնորհավորել են Միրչա Լուչեսկուին` Դոնեցկի «Շախտյորում» 10 տարի աշխատելու կապակցությամբ:
«Բարև Ձեզ, միստեր: Ցանկանում եմ շնորհավորել «Շախտյորում» գտնելու 10-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում «Շախտյորի» հետ և ամենայն բարիք: Շատ շնորհակալ եմ»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը 2010 թվականից մինչև 2013-ի հուլիսը հանդես է եկել «Շախտյորում»:
Մխիթարյանի շնորհավորանքը կարող եք դիտել տեսանյութի 3:48 րոպեից:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ