Ընդունելության քննությունների վերացման մասին խոսք չկա. Արմեն Աշոտյան
Գիտություն և Մշակույթ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Երեկ որոշ լրագրողների թեթև ձեռքով հայտնվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն այն մասին, թե իբր նախարարությունը մտադրված է վերացնել բուհերի ընդունելության քննությունները:
Թեպետ ես ԱԺ-ում հերքել եմ այդ ապատեղեկատվությունը, թեմային վերաբերող քննարկումները շարունակվում են:
Ընդգծում եմ, որ խոսք չի գնում ընդունելության քննությունների վերացման մասին, այլ մենք ընդամենը քննարկում ենք դպրոցական ատեստատի գնահատականները որոշակի բանաձևով մրցութային դիտարկելու առաջարկությունը, որպեսզի լրացուցիչ շահագրգռվածություն առաջանա ավարտական դասարաններում յուրացնել հանրակրթական ծրագիրը ամբողջությամբ, և չսևեռվել բացառապես ընդունելության առարկաների վրա:
Այս հարցին վերաբերող հանրային քննարկումները դեռ առջևում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)