Ազատության հրապարակում երթ և հանրահավաք է նախատեսված
Այլ
Այսօր, ժամը 14,00-ին տեղի Ազատության հրապարակում կունենա հավաք, որին կհաջորդի երթ` դեպի ՌԴ դեսպանատուն: Կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
Մայիսի 18-ին ժամը 14:00-ին Հայաստանի անկախության ճակատագրով մտահոգված մի խումբ անհատների նախաձեռնությամբ տեղի կունենա հավաք Երեւանի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակում եւ երթ դեպի ՌԴ դեսպանատուն՝ ընդդեմ Կրեմլի հակամարդկային եւ օկուպանտ քաղաքականության, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը եւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկի...նի հակաժողովրդավարական հայտարարությանը հակընդդեմ' նրան persona non grata հայտարարելու նպատակով: Նախաձեռնությունը սատարում է նույն օրը Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի կողմից մի շարք խոշոր քաղաքներում պուտինիզմի դեմ կայանալիք բողոքի ակցիաներին։ ՌԴ դեսպանատնից երթը կշարունակվի դեպի Բաղրամյան-26:
Երթն արտոնված է և Ազատության հրապարակից շարժվելու է Թումանյան փողոց- Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ- Ամիրյան փողոց- Զաքիյան փողոց- Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենքի հարակից տարածք- Գր․Լուսավորիչ փողոց- Մաշտոցի պողոտա- Բաղրամյան պողոտա մինչև Պռոշյան փողոց ընկած հատվածը երթուղով։
Նախաձեռնողներ'․
Գայանե Առուստամյան
Կարեն Բարսեղյան
Էլմոն Եղնուկյան
Վրէժ Զատիկեան
Դանիել Իոննիսյան
Վահան Լուլուկեան
Արծվին Ծատրյան
Միքայել Կարապետյան
Յուրա Հակոբյան
Շողեր Հակոբյան
Ֆելիքս Հայրապետյան
Պարոյր Հայրիկեան
Նազիկ Ղազինյան
Գագիկ Սարուխանյան
Վարուժան Տրիբունեան
Կարող են միանալ եւ հավասարազոր նախաձեռնողներ դառնալ բոլորը։ Նախահավաք եւ պաստառների պատրաստում կլինի մայիսի 17-ին ժամը 13։00-ից մինչեւ 18:00-ը Ազատութեան հրապարակում


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու