Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ երիտասարդները «Խաչի քարոզ» կանցկացնեն
Գիտություն և Մշակույթ
Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները մայիսի 18-ին կազմակերպելու են «Խաչի քարոզ»: Նպատակը Հիսուս Քրիստոսի փրկագործ խաչի վրա մարդկանց ուշադրությունը հրավիրելն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունից, օրվա ընթացքում երիտասարդները նախատեսում են բաժանել Սուրբ Խաչի աղոթքներ, թերթոններ և քաղաքային տրանսպորտի վարորդներին նվիրել խաչեր՝ առաջարկելով դրանցով փոխարինել մեքենաներում կախված աչքուլունքները:
Երիտասարդները նախատեսում են ծրագիրն իրականացնել Երևանի Մաշտոց պողոտայի՝ Փակ շուկայի և Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի միջև գտնվող կանգառներում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ