Տավուշում սարի ամբողջական փլուզումը երկկողմանի փակել է Ճամբարակ- Դրախտիկ ճանապարհը
Հայաստան
Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում մայիսի 18-ին՝ ժամը 15.30-16.10-ի սահմաններում, տեղի է ունեցել 150-200 մետր բարձրությամբ սարի ամբողջական փլուզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, մեծ ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել են ճանապարհը:
Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարները:
Տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներ չկան: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհահատվածից:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից