Բրազիլացի դեռահասը գերազանցել է SMS-հաղորդագրություններ հավաքելու համաշխարհային ռեկորդը
Հասարակություն
Բրազիլիայի տասնվեցամյա բնակիչ Մարսել Ֆեռնանդեսը գերազանցել է SMS-հաղորդագրություններ հավաքելու համաշխարհային ռեկորդը:
Անցյալ ամսին Նյու Յորքում կայացած մրցման մասնակիցները պետք է հեռախոսի վրա անգլերեն հավաքեին հետեւյալ նախադասությունը. «Serrasalmus եւ Pygocentrus տեսակի սրատամ պիրանիաներն աշխարհում քաղցրահամ ջերերի ամենաագրեսիվ ձկներն են: Սակայն իրականում դրանք հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա» ("The razor-toothed piranhas of the genera Serrasalmus and Pygocentrus are the most ferocious freshwater fish in the world. In reality they seldom attack a human"): Ֆեռնանդեսն առաջադրանքը կատարել է 18,19 վայրկյանում: Նախորդ ռեկորդը կազմում Էէր 18,44 վայրկյան:
Դեռահասը պատմել է, որ հաղորդագրություններ հավաքելու իր ունակությունը մինչեւ կատարելություն զարգացրել է այն բանից հետո, երբ 2009 թվականին կոտրել էր սեղանի համակարգիչը եւ, նորը գնելու համար փող չունենալով՝ սկսել էր օգտվել բացառապես սմարթֆոնից, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու