Կոլումբիայում ավտոբուսում բռնկած հրդեհի հետևանքով 32 մարդ է զոհվել, հիմնականում՝ երեխաներ
ԱՐԽԻՎ
Կոլումբիայի Մագդալենա դեպարտամենտում միջազգային ավտոճանապարհին հանկարծակի ավտոբուս է բռնկել, որը Ֆունդասյոն քաղաքից երեխաների էր փոխադրում Բոսկոնյա (Սեսարի դեպարտամենտ): Զոհվել է ավտոբուսի 32 ուղևոր, այդ թվում՝ 19 երեխա:
Դեպարտամենտի ոստիկանության հրամանատար Ադամ Լեոնը հայտնել է, որ «ավտոբուսը փոխադրում էր երեխաների, որոնք տուն էին վերադառնում կրոնական ծիսակատարությունից հետո»: Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 18-ին Երևանի ժամանակով ժամը 21-ին: Իրավապահ մարմինները մինչ այժմ չեն կարողանում հայտնել տեղի ունեցածի պատճառները:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն արդեն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: «Ես` որպես հայր և որպես կոլումբիացի, ահավոր ցավ եմ զգում տեղի ունեցածից»,- ասել է պետության ղեկավարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)