«Միլանը» վերջին 16 տարում առաջին անգամ առանց եվրագավաթի մնաց
Սպորտ
Չնայած Իտալիայի առաջնության եզրափակիչ տուրում տարած հաղթանակին` «Միլանը» չկարողացավ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել:
«Ռոսոները» 57 միավորով A սերիայում իրենց ելույթները եզրափակեցին 8-րդ հորիզոնականում: Արդյունքում 1998թ-ից ի վեր` առաջին անգամ, «Միլանն» առանց եվրագավաթի մնաց. այդ ժամանակ ակումբը զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Milan News-ը:
Իտալական ակումբներից Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր են նվաճել «Յուվենտուսը», «Ռոման» և «Նապոլին», իսկ Եվրոպայի լիգայում հանդես կգան «Պարման», «Ֆիորենտինան» և «Ինտերը»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ