ՌԴ-ի հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ վերանայման և վերաիմաստավորման կարիք ունեն. Լավրով
ԱՐԽԻՎ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ-իև ՆԱՏՕ-ի հետ՝ Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված, վերանայման և վերաիմաստավորման կարիք ունեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո:
«Մենք կքննարկենք միջազգային հարցեր, այդ թվում` Եվրոպայում տիրող իրավիճակը, այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և ԵՄ-ի միջև, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում՝ Ուկրաինայում ճգնաժամի հետ կապված: Այս հարաբերություններն էական վերաիմաստավորման կարիք ունեն և մեր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործընկերների հետ վերլուծության ենթարկենք, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր դիրքորոշումների և գնահատականների հարցում»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան