«Բորուսիան» երկարաձգեց պայմանագիրն Օլիվեր Կիրխի հետ
Սպորտ
Դորտմունդի «Բորուիսան» երկարացրել է պայմանագիրը 31-ամյա ֆուտբոլիստ Օլիվեր Կիրխի հետ:
«Ես իմ ակումբում եմ, ինչո՞ւ պետք է հեռանամ: Ես շարունակելու եմ անել ամեն բան, որ հաջորդ մրցաշրջանում ևս տոնենք հաղթանակներ»,- Կիրխի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը: Կիրխը Դորտմունդում կմնա մինչև 2016 թվականը:
«Այն, ինչ Օլիվեր Կիրխն արեց վերջին շաբաթների և ամիսների ընթացքում, անասելի է: Նա թիմի մի մասնիկն է և հրաշալի համապատասխանում է «Բորուսիային»»,- ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
Օլիվեր Կիրխը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել 2012 թվականին' «Կայզերսլատերնից»: Առաջին գնդակը «մեղուների» կազմում Կիրխը խփել է ապրիլի 26-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու