«Դեռևս հայտնի չէ` կմնա՞մ արդյոք «Դինամոյում»». Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին Р-Спорт-ին հայտնել է, որ թիմում իր ապագայի վերաբերյալ դեռևս ոչինչ պարզ չէ:
«Մինչ հունիսի վերջ պայմանագիրս ուժի մեջ է, և ներկայումս պարզ չէ` արդյոք կմնա՞մ թիմում»,- նշել է դարպասապահը:
39-ամյա դարպասապահը պատրաստվում է Հայաստանի ընտրանու հետ Ալժիրի և Գերմանիայի ընտրանիների դեմ կայանալիք խաղին:
«Կարծում եմ` փորձություն կլինի, քանի որ երկար ժամանակ խաղային պրակտիկա չեմ ունեցել: Հավանաբար այդ խաղերին հնարավոր է ինձ հետևեն, գնահատեն մարզավիճակս: Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ծանոթանալու համար ավելի շատ խաղացողների է հրավիրել»,- նշել է Բերեզովսկին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու