«Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը չի կարող գործել». Արծվիկ Մինասյան
Քաղաքական
Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչել կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը, և պարտադիր բաղադրիչ այլևս չի լինելու: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանի դիտարկմանը, թե պարտադիր բաղադրիչը չի հանվի, ուղղակի պետք է վերանայվի հարցը, թե այն ինչպես է այն գործելու: «Կուտակային պարտադիր բաղադրիչ չի կարող լինել, պարոն Ջավադյան. մի հայտարարեք նման բան: Եթե նման հակասահմանադրական ու հակաօրինական դրույթ ներառվի նոր օրենքում, պայքարը նոր թափ կստանա»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Նա կոչ արեց ԱԺ ամբիոնից այլևս չխոսել այդ մասին, քանի դեռ նոր օրենք չի մշակվել: «Այս ամբիոնից մի խոսեք այնքան ժամանակ, քանի դեռ նոր համակարգը չի մշակվել»,- Արթուր Ջավադյանին դիմելով՝ ընդգծեց Արծվիկ Մինասյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու