«Օրորոց» ծրագրի աջակցությունից արդեն օգտվել է 1500 ընտանիք
Հասարակություն
«Հայաստան» հիմնադրամի «Օրորոց» ծրագիրը, որ գործում է ավելի քան 12 տարի, նպատակ ունի անապահով ընտանիքներին աջակցել սննդով, հագուստով, տակդիրներով, որպեսզի երեխայի ծնունդը ոչ թե հավելյալ հոգս համարվի, այլ բացառապես երջանկություն բերի: Ծրագրի անվանումը պատահական չէ:
Յուրաքանչյուր նոր համալրված և անապահով ընտանիքի հիմնադրամը նվիրում է 150 դոլար արժողությամբ ծանրոց, որտեղ ընդգրկված են հագուստ, կոշիկ, խաղալիք և սնունդ: Հիմնականում գործունեություն ծավալելով մարզերում` «Հայաստան» հիմնադրամի «Օրորոց» ծրագիրն արդեն աջակցել է 1500 ընտանիքի: «Օրորոց»-ի բարեգործներ կարող են լինել նաև ընթերցողները, ովքեր կարող են փոքրիկ նվիրատվությամբ աջակցել ևս մեկ ընտանիքի ստեղծմանն ու նորածնի բարեկեցիկ ապագայի:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ