«Ժողովուրդ». Ապահով Հայաստանում ՀՀ քաղաքացիները ապահովագրված չեն անգամ «էլիտար» փեսաներից
Հայկական Մամուլ
Մայիսի 17-ին Վերնիսաժին հարակից տարածքում տեղի ունեցած կրակոցները գալիս են ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանում ՀՀ քաղաքացիները ապահովագրված չեն անգամ «էլիտար» փեսաներից: Շաբաթ օրվանից սկսած մայրաքաղաքում վախի մթնոլորտ է ստեղծվել: Սակայն երեկվա դրությամբ ձերբակալվել էր փեսաներից միայն մեկը՝ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան' Գոռ Առաքելյանը: Բանն այն է, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ կրակոցներին մասնակից է եղել նաեւ Գոռի եղբայրը' Գառնիկ Առաքելյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան է:
Ու թեեւ Անդրանիկ Մանուկյանն ասել է, թե իր փեսան դեպքի ժամանակ տանն է եղել' թոռնիկի եւ դստեր հետ, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Մանուկյանն անգամ աշխատանքի չի գնացել Կիեւում ու մեր տեղեկություններով՝ երեկ շտապ ժամանել է Հայաստան: Արդյո՞ք Վերնիսաժի միջադեպն է պատճառ եղել, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու