Ֆիլմ` մալայզիական կորած ինքնաթիռի մասին. «Անհետացում»
Գիտություն և Մշակույթ
Հնդիկ ռեժիսոր Ռուպեշ Փոլը մտադիր է ֆիլմ նկարահանել մարտի 8-ին անհետացած մալայզիական ինքնաթիռի մասին: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, ռեժիսորը մտադիր է ֆիլմն անվանել «Անհետացում»: Նա հայտարարել է, որ այդ կերպ չի ցանկանում գումար վաստակել եւ իր ֆիլմով ավելի մեծ ողբերգություն եւ ցավ չի պատճառի ինքնաթիռի ուղեւորների հարազատներին:
Ռեժիսորը նաեւ նշել է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն աշնանը:
Boeing 777-ը ռադարների տեսադաշտից անհետացել է այս տարվա մարտի 8-ին: Անհետ կորած են համարվում 239 հոգի: Մինչ այժմ որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք որեւէ արդյունք չեն տվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)