Չգիտեմ` ինչ լեզվով եմ խոսելու Հայաստանի հավաքականի թիմակիցներիս հետ. Գևգեոզյանը
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված Մաուրո Գևգեոզյանը չի տիրապետում հայերենին, սակայն երջանիկ է, որ խաղալու է Հայաստանի թիմում:
«Չգիտեմ, թե ինչ լեզվով եմ խոսելու Հայաստանի հավաքականի թիմակիցներիս հետ: Մանկությունից ի վեր հայերեն չեմ խոսել և հիմա մոռացել եմ: Անգլերենս էլ բավարար չի լինի, կարծում եմ: Երջանիկ եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում խաղալու համար»,- Գևգեոզյանի խոսքը մեջբերում է elcomercio.pe կայքը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Հայաստանի հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 18 ֆուտբոլիստի: Նրանց թվում է նաև պերուական «Ալյանսա» ակումբի ազգությամբ հայ ֆուտբոլիստը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ