Հովիկ Աբրահամյանը ցանկանում է «Վարչապետների ակումբ» ստեղծել
Քաղաքական
«Քանի որ այս դահլիճում նստած են երկու նախկին վարչապետներ, ուզում եմ տեղեկացնել, որ ցանկանում եմ ստեղծել «Վարչապետների ակումբ», որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, տնտեսական, քաղաքական գործընթացները կքննարկեն: Նրանց փորձը, գիտելիքները հաշվի կառնվի, դա, իմ կարծիքով, լավ գաղափար է, համոզված եմ, որ նախկին վարչապետների մեջ կան գործիչներ, որ իրենց գիտելիքներով, փորձով կօգնեն իրականացնել մեր ծրագիրը»,- այսօր Աժ-ում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց` իր ցանկությունն է, որ ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով, և այս հարթակը թույլ կտա նախկին վարչապետներին իրենց գաղափարներով օգնել ու նպաստել երկրի զարգացմանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով հարց էր ուղղել վարչապետին, տեղից արձագանքեց. «Շնորհակալություն՝ ակումբ ստեղծելու համար: Մենք ժլատ չենք, կկիսվենք, միշտ էլ կիսվել ենք»,- նշեց նա: Աբրահամյանն էլ արձագանքեց, թե իր համար անհասկանալի է այն ուժերի պահվածքը, ովքեր չեն ուզում իրենց հետ համագործակցել, սակայն քանի դեռ իր համբերությունը չի հատել, շարունակելու է համագործակցության ձեռք մեկնել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու