Սյունիքի մարզպետը նահանջեց
Քաղաքական
Հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ:
Գրանցված թեկնածուները չորսն էին, սակայն նրանցից երկուսը ինքնաբացարկ են հայտնել` ինքնաառաջադրված Տիգրան Կարապետյանը և Արա Բուդաղյանը:
Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Տիգրան Կարապետյանը «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրենն է: Նա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շրջապատից է, և մարզպետն այս ընտրություններում սատարելու էր հենց նրան:
Այժմ թեկնածուները երկուսն են` ՀՀԿ-ի կողմից առաջադրված, «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի տնօրեն Վաչագան Ադունցը և անկուսակցական, «Շանի» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Ցոլյանը:
Գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել մինչև մայիսի 29-ը: Նախընտրական քարոզարշավը Գորիսում կմեկնարկի մայիսի 21-ին և կտևի մինչև հունիսի 6-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու