Հովսեփյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած մեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
ԱՐԽԻՎ
Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը մայիսի 19-ին` ժամը 16.30-ին, վրաերթի է ենթարկել 1947թ. ծնված Ռազմիկ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ժամը 18.15-ին մահացել է: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը' ժամը 22.00-ին, բաժանմունք է ներկայացել 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «ԻՖԱ 2551» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)