Նովակ Ջոկովիչը 500 հազար դոլար է նվիրաբերել ջրհեղեղից տուժածներին
Սպորտ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 500 հազար դոլար նվիրատվություն է կատարել իր հայրենակիցների համար, ովքեր տուժել են ավերիչ ջրհեղեղի պատճառով:
Ջոկովիչն այդ գումարը վաստակել է` Հռոմի «Մաստեր 1000» մրցաշարի եզրափակչում հաղթելով աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալին: Սերբ թենիսիստի ֆոնդը` որպես օգնություն, վերջին շրջանում հավաքել է ավելի քան 100 հազար դոլար: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սերբիայում հեղեղումների պատճառով, ընդհանուր առմամբ, տարհանվել են ավելի քան 25 հազար մարդ: Նրանցից 7,8 հազարն Օբրենովաց քաղաքի բնակիչներ են, որտեղ առավել վտանգավոր իրադրություն է ստեղծվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու