Ջենիֆեր Լոպեսը հանրությանը շլացրել է թափանցիկ զգեստով (լուսանկարներ)
Այլ
Ջենիֆեր Լոպեսի` հանրությունում հերթական անգամ հայտնվելն իսկական իրարանցում առաջացրեց: Երգչուհին «Billboard Music Awards 2014» մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնվեց չափազանց սեքսուալ զգեստով:
Անկասկած, Ջենիֆեր Լոպեսի զգեստն ամենատպավորիչը և ամենահամարձակն էր արարողության ժամանակ աչքի ընկածներից: Շքեղ կազմվածքով գեղեցկուհին միջոցառման համար ընտրել էր բորդո գույնի զգեստ «Donna Karan» բրենդից, որը կազմված էր բոդիից և եթերային, թափանցիկ գործվածքից, որը թրթռում էր երգչուհու սեքսուալ բարեմասնությունների շուրջ: Կարմիր ուղեգորգով Ջենիֆեր Լոպեսն անցավ իր սիրեցյալի` Կասպեր Սմարթի հետ, ով հանդիսավոր արարողությանը ներկայացավ ոճային թվիդե կոստյում:
Այս տարի Ջենիֆեր Լոպեսը «Billboard Music Awards 2014» մրցանակաբաշխության պատվավոր հյուրն էր, իսկ արարողության գլխավոր հաղթողը դարձավ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Այժմ նրա մրցանակների հավաքածուն համալրվեց «Լավագույն արտիստ», «R&B-ի լավագույն կատարող», «Billboard 200 ալբոմ» անվանակարգերի և «The 20/20 Experience» ձայնասկավառակի համար ստացած մրցանակներով:






















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու