Հանդիպել են Գագիկ Ծառուկյանը և Լևոն Տեր- Պետրոսյանը
Քաղաքական
ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որով տեղեկացնում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
Մայիսի 20-ին տեղի է ունեցել Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի և ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը և Հայ Ազգային Կոնգրեսից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջև համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական ոչ-իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու