Մահացել է Մամիկոն Խոջոյանը
Հասարակություն
Այսօր երեկոյան մահացել է ադրբեջանական գերությունից ազատված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:
Մամիկոն Խոջոյանը վերջին շրջանում անգիտակից վիճակում է գտնվել, անգամ չի ճանաչել հարազատներին:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 28-ին ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և ՀՀ պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերեվարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից և գերության մեջ մնացել մինչև սույն թվականի մարտի 4-ը:
Մամիկոն Խոջոյանին գերի լինելու ընթացքում ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու