«Հրապարակ». «Քիչ խոսեք այդ մասին»
Հայկական Մամուլ
Հովիկ Աբրահամյանի ծրագրին լրագրողների օթյակից հետեւում էին շատ քիչ թվով հյուրեր՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից. Հայաստանում ԵՄ ներկայացուցչության քաղաքական բաժնի ղեկավար, Տրայան Հրիստեայի տեղակալ Դիրք Լորենցը եւ Լատվիայի դեսպանատնից երիտասարդ մի փորձագետ։ Ռուսաստանի դեսպանատնից որեւէ մեկը չկար, երբ նման դեպքերում 2-3 ներկայացուցիչ էին ուղարկում։
Ի դեպ, Տրայանի տեղակալը հատկապես լարվեց, երբ Ալիկ Արզումանյանը հարցրեց Հովիկ Աբրահամյանին, թե ինչ է մտածում վերջինս ռուս պաշտոնյաների հայտարարության մասին, որ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ պետք է դրվի մաքսային կետ՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո, որին ի պատասխան, Աբրահամյանն ասաց՝ քիչ խոսեք այդ մասին։
Շարունակությունը`«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու