«Ժողովուրդ». Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը շարունակում է դոփել տեղում
Հայկական Մամուլ
Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը շարունակում է դոփել տեղում: ԱՎԾ հրապարակած ցուցանիշների համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին տնտեսական աճը կազմել է 3.6 տոկոս: Ընդ որում, եթե մարտին այս ցուցանիշը կազմել էր 3.3 տոկոս, ապա մեկ ամսվա ընթացքում այն աճել է 0.3-ով:
Ավելին՝ շարունակվում է անկումը արդյունաբերական արտադրանքի ոլորտում՝ 1.4 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 1.5 տոկոսով: Շարունակում է տեղում դոփել նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ այն աճել է 1.6 տոկոսով, ասել է թե՝ գրեթե չի աճել: Նկատենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նախատեսել էր ապահովել մինչեւ 7 տոկոս, իսկ Հովիկ Աբրահամյանի ծրագրով՝ 5 տոկոս տնտեսական աճ: Սակայն մեր վարչապետերի կանխատեսումները տնտեսական աճի ցուցանիշների առումով «ձգվում են» մինչեւ ԱՎԾ-ի հրապարակումները, որոնք իրականում պաշտոնապես ի չիք են դարձնում հարազատ կառավարության սահմանած աճի փուչիկը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու