Էտո՛Օ-ն Մոուրինյուին խամաճիկ է անվանել
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյուին, ով հայտարարել էր` կամերունցի ֆուտբոլիստը ոչ թե 33 տարեկան է, այլ ավելի տարիքով:
Այս ամենին ի պատասխան` ֆուտբոլիստը մարզչին խամաճիկ է անվանել: Նշենք, որ ավելի վաղ Էտո՛Օ-ն Մոուրինյուին հիմար էր անվանել:
«Հակառակ նրան, թե ինչ է ասում այդ խամաճիկն իմ տարիքի մասին, ես հիանալի մարզավիճակում եմ: 33 տարեկանում ինձ հիանալի եմ զգում: Ապացուցել եմ, որ երիտասարդ ֆուտբոլիստներից ավելի լավ մարզավիճակում եմ: Մտադիր չեմ ԱՄՆ կամ Մերձավոր Արևելք մեկնել, շարունակելու եմ բարձրակարգ ելույթներս, խաղալու եմ Չեմպիոնների լիգայում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է cafonline.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու