Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը պատշաճորեն կլսվի ամենուր. Թրայան Հրիսթեա
Արտաքին Քաղաքական
Ֆրանսուա Օլանդի հայտարարությունն ուժեղ և համոզիչ էր Հայաստանի համար, և, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեայի գնահատմամբ, Օլանդի ուղերձը պատշաճորեն կլսվի ամենուր: «Ինչ վերաբերում է Եվրամիության հետ համագործակցությանը, ապա համատեղ պարտավորությունները դեռ կիրականացնենք և որպես երկկողմանի համագործակցության անկյունաքար Վիլնյուսի արևելյան գործընկերության ծրագիրը պետք է իրականացնենք միասին»,- ասաց Թրայան Հրիսթեան` հավելելով, որ այժմ խորհրդակցություներ են ընթանում` ինչպես իրականացնել Վիլնյուսյան փաթեթը: Սա Հայաստանի իշխանությունների և ԵՄ-ի հետ սպասելիք աշխատանքն է, որ պետք է իրականացնել:
«Կա երկկողմանի համաձայնագիր, որն ստորագրվել և իրավականորեն պարտադիր է կողմերի համար: Նախ պետք է հստակեցնենք իրավական շրջանակը, որից հետո կանցնենք գործողությունների պլանին»,- ասաց Հրիսթեան:
Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ են յուրահատուկ պայմաններ Եվրամիության հետ ասոցացման համար:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)