Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

Մոնթե Մելքոնյան. տաղանդավոր գիտնական և Ղարաբաղի ինքնորոշման պաշտպան (լուսանկարներ)

Հասարակություն

Մայիսյան փայլուն հաղթանակները, մասնավորապես` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը գնահատելիս կարևոր է թվում ոչ միայն Հայրենիքի պաշտպանի մարտական սխրանքի նշանակության իմաստավորումը, այլև նրա` որպես տաղանդավոր մարդու, հայրենասերի ու մտավորականի ներկայացումը: Հայ ժողովրդի պատմության մեջ եզակի չեն այն օրինակները, երբ գիտության, արվեստի մարդն ազգի համար օրհասական պահին զենքը ձեռքին ելել է պաշտպանելու իր Հայրենիքը, իր ազգի հոգևոր արժեքները և փառավոր ավանդույթները: Նման օրինակները շատ են հատկապես 20-րդ դարում, մասնավորապես' Արցախյան ազատամարտում: Այս առումով խորհրդանշական է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարը: Եվ պատահական չէ, որ ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը, այցելելով Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, որտեղ Շուշիի ազատագրման տարեդարձի շրջանակներում 5-6-րդ դասարանների աշակերտների ուժերով կազմակերպվել էր Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառում, նվիրեց Մոնթե Մելքոնյանի «ՈՒրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» մագիստրոսական ատենախոսության' մատենագիտության տեսանկյունից եզակի հրատարակությունը: Նվիրատվությունը բովանդակում էր մի յուրահատուկ խորհուրդ. այն նպատակ ուներ հանրությանը Մոնթե Մելքոնյանին ներկայացնելու նոր լույսով:

1995 թվականին, երբ կնքված զինադարարից հետո հանրապետությունն իր սուղ հնարավորությունների շրջանակներում ձեռնամուխ էր եղել բանակաշինության ու բանակի ամրապնդման գործին, երբ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, տրանսպորտի վատ աշխատանքի, սննդի անբավարարության պատճառով խաթարվել էր մեծ թվով ձեռնարկությունների ու հիմնարկների, առաջին հերթին' գիտական ու կրթական հաստատությունների գործունեությունը, Մոնթե Մելքոնյանի այրին' Սեդան, ու ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն դոկտոր Արամ Քալանթարյանը դիմեցին դոկտոր Հայկ Քոթանջյանին' մարտի դաշտում մարտիրոսացած ազգային հերոսի դիպլոմային գիտական աշխատությունը հրատարակելու խնդրանքով: Այն ժամանակվա Պաշտպանության նախարար, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, փոխնախարարներ Վահան Շիրխանյանի և Հմայակ Հարոյանի աջակցությամբ որոշվեց անհապաղ հրատարակել այդ մեծարժեք գիտական աշխատությունը, որը Մոնթե Մելքոնյանը 1978 թ. պաշտպանել էր ԱՄՆ-ի Բերկլիի հեղինակավոր համալսարանում' որպես «Ասիայի հնագիտությունը և պատմությունը» մասնագիտությամբ մագիստրոսական թեզ: Մինչ այդ Մոնթեն Բերկլիի համալսարանում բ ակալավրի 4-ամյա դասընթացն ավարտել էր 2,5 տարում: Նա տիրապետում էր 7 լեզուների:

Նրա գիտական հետազոտության հանրահռչակումն ուներ շատ կարևոր նշանակություն, քանի որ նորովի' որպես ԱՄՆ-ից տաղանդաշատ գիտնականի, երիտասարդ հայի էր ներկայացնում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ Մոնթե Մելքոնյանին, որը ելել էր պաշտպանելու այն ժամանակ գործող օրենսդրության համապատասխան ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը, մի հայի, որը հրաժարվելով արտասահմանում իր գիտական փայլուն կարիերայից (նա ընդունվել էր Օքսֆորդի համալսարան դոկտորական ծրագրով, սակայն թողել էր ուսումը), եկել և անձնվիրաբար ու անմնացորդ տրվել էր արցախահայության պաշտպանության վեհ գործին: Ավելին. ազատամարտիկի գիտական աշխատության հրատարակությունը ճշմարտացի կերպարի վերարտադրությամբ չեզոքացնում էր Մոնթե Մելքոնյանին զրպարտելու հակառակորդի նպատակաուղղված ջանքերը:

Ազատության համար պայքարող հերոս ազատամարտիկի գիտական հետազոտության պատշաճ հրատարակության կազմակերպման համար դոկտոր Քոթանջյանի գլխավորությամբ ստեղծվեց խմբագրական խումբ, որը խնամքով և նվիրումով մշակեց թարգմանության տեքստը ու հրատարակեց այն` ապահովելով ակադեմիական բոլոր չափանիշներն ու պահանջները: Խմբագրական խմբի կազմում ներգրավվեցին ինչպես ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, պատմական գիտությունների թեկնածուներ Ռուզան Մկրտչյանը, Սիմոն Հմայակյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Պավել Ավետիսյանը, այնպես էլ ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի խմբագրության որակյալ մասնագետներ` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Բալայանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Բաղդասարյանը, պատասխանատու քարտուղար Դավիթ Չիլինգարյանը, գեղարվեստական ու տեխնիկական խմբագիր Ռազմիկ Գևորգյանը, ձևավորող նկարիչ Սերգեյ Նարազյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Հաշվողական կենտրոնի մի խումբ համակարգչային ապահովման մասնագետ-սպաներ' գլխավոր մասնագետ Սամվել Աթոյանի ղեկավարությամբ:

Խմբի անմնացորդ աշխատանքը տվեց ցանկալի արդյունք. Մոնթե Մելքոնյանի գիտական մտքի արգասիքը վերածվել էր ակադեմիական հրատարակության' ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հայաստանի հնագիտական հուշարձանները» մատենաշարի շարունակմամբ, որն ընդհատվել էր անհրաժեշտ միջոցներ չլինելու պատճառով: Աշխատության հրատարակիչն էր ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը: Հրատարակությունը Մոնթեի այրիի խնդրանքով ուղարկվեց Սորբոնի, Բերկլիի համալսարաններ և աշխարհի մի շարք այլ գիտակրթական կենտրոններ:

Հարկ է նշել, որ Մոնթե Մելքոնյանն իր էությամբ ստեղծված էր գիտությամբ զբաղվելու համար: Գալով Հայաստան' նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել Հայաստանի գիտական կենտրոնների, հատկապես' Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի նկատմամբ: Նա մեկ ամիս շարունակ այցելում էր ինստիտուտ, շփվում աշխատողների հետ, մասնակցում գիտական բանավեճերին: Նա շատ էր ուրախացել, երբ իմացել էր, որ ինստիտուտում գործում է Արաբական երկրների բաժին: Այն ժամանակ ես ոչ միայն այդ ինստիտուտի փոխտնօրենն էի, այլև նշված բաժնի վարիչը: Եվ մենք հաճախ էինք զրուցում այն կարևոր դերի մասին, որն արաբները ունեցել էին Օսմանյան կայսրությունում Մեծ Եղեռնի ընթացքում բռնի տեղահանման ենթարկված հայերին փրկելու գործում: Նա շեշտում էր, որ եթե չլինեին արաբները և նրանց օգնությունը, ապա չէր լինի ժամանակակից Հայոց սփյուռքը: Նա նույնիսկ ցանկանում էր հեռանկարային պլան կազմել' արաբական հետազոտությունների զարգացման համար: Սակայն չհասցրեց: Սկսվեց Ղարաբաղի պատերազմը, և նա գրիչը փոխարինեց սրով:

Եվ ահա նրա ընկերներից մեկը, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը մի օր զանգահարեց ու խորը վշտով, այնպես, որ մենք բոլորս ցնցվեցինք, հայտնեց. «Մոնթեն էլ չկա»… Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Մոնթե Մելքոնյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի: 1996 թ. նրան հետմահու շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն պատվավոր կոչումը:

Նրա հիշատակը ներկայումս էլ վառ է: Եվ այժմ ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը երախտապարտ սերունդներին ներկայանում է ոչ միայն որպես Հայրենիքի անպախարակելի ասպետ, այլև որպես տաղանդավոր գիտնական, որն իր կարիերան և կյանքը զոհաբերել է հանուն Հայրենիքի ազատության, իր ժողովրդի անկախության ու զարգացման:

Նիկոլայ Հովհաննիսյան,

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ,

գիտության վաստակավոր գործիչ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված