Արցախում զոհված 20-ամյա զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Հասարակություն
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 20-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարությունում տարվում է քննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ