Կառավարությունը նախատեսում է «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել
Քաղաքական
Կառավարությունը նախատեսում է հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորությունները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք նախատեսում ենք հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի՝ հնարավո՞ր է վերագործարկել «Նաիրիտ»- ը, թե ոչ»,- ասաց Աբրահամյանը:
Անդրադառնալով «Նաիրիտ»-ի աշխատակիցների չվաճարված աշխատավարձերին՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ պարտքը կազմում է շուրջ 12 միլիոն դոլար: «Հիմա էներգետիկայի նոր նախարարը քննարկում է բոլոր ճանապարհները և պետք է հստակեցնի ու ինձ ներկայացնի լուծման բոլոր տարբերակները»,- ասաց վարչապետը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ