Վարուժան Հակոբյանը և Տաթևիկ Աբրահամյանը ԱՄՆ առաջնությում զբաղեցրել են երկրորդ տեղերը
Սպորտ
Սենթ-Լուիս քաղաքում ավարտված Ամերիկայի տղամարդկանց և կանանց առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում փայլուն արդյունքների են հասել ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Տաթև Աբրահամյանը: Դասական մրցաշարում նրանք երկուսն էլ կիսել են 1-3 տեղերը և մասնակցել հաղթողին որոշող լրացուցիչ մրցամարտերին:
1-ին տեղի համար մրցավեճում մեր հայրենակիցները կարողացել են հաղթահարել իրենց մրցակիցներ Ալեքսանդր Լենդերմանի և Աննա Զատոնսկիխի արգելքները՝ իրավունք նվաճելով մասնակցելու չեմպիոնական մրցամարտերին: Այստեղ, ցավոք, մեր 2 շախմատիստներն էլ զիջել են մրցակիցներ Գատա Կամսկուն և Իրինա Կրաշին՝ առժանանալով արծաթե մեդալների: Այս մասին գրում է chessfed.am կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու