Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա» Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում Բժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ) Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ) Զելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Ռոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ) Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ 

Ստեղ բազար չի, արա. Նիկոլ Փաշինյանը` Առաքել Մովսիսյանին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փոշինյանին, ով կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հայտարարությանը, թե ինքը բիզնես չունի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքին: Նիկոլ Փաշինյանի ելույթին դահլիճից արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ստեղ բազար չի, արա»:

Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթ ունեցավ' հիշեցնելով, որ ԱԺ դահլիճում հավաքվել են քննարկելու երկրի համար շատ կարևոր՝ կառավարության ծրագիրը: Նա կոչ արեց պատգամավորին գիտակցել, որ Ազգային Ժողովը երկրի գլխավոր քաղաքական ամբիոնն է: «Մենք այստեղ ենք հավաքվել կառավարության ծրագիրը քննարկելու, այլ ոչ թե զազրախոսելու համար: Եթե մեր նպատակը այս ամբիոնից միմյանց վիրավորելն է և ավելի բարձր հայհոյանքներ տալն է, ապա մեր մակարդակը շրիշակի մակարդակից ցածր է' նրանց մակարդակը, ովքեր այստեղ նման բաներով են զբաղված: Ինչքա՞ն կարելի է նույն բանը կ րկնել: Եթե ձեզ թվում է, որ նույն բանը այս ամբիոնից քսան անգամ կրկնելուց հետո ձեր ժողովրդականությունը, հարգանքն ավելանում է, չարաչար սխալվում եք: Ժողովուրդը մեզանից կոնկրետ գործ է սպասում, իսկ պոպուլիստական հայտարարություններով ժողովրդի մատից փուշ չեք հանելու»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ իրենք քննարկում են քաղաքական շեշտադրումներով ծրագրի առաջնահերթությունները: «Իսկ որո՞նք են այդ առաջնահերթությունները: Ի տարբերություն ձեզ, քաղաքական մեծամասնությունը երկրի նախագահի, վարչապետի գլխավորությամբ, Ազգային ժողովի ղեկավարությունը հավատում են ողջամիտ առաջարկների, ոչ թե Գյուլնազ տատի հեքիաթներին: Ես շատ ուրախ եմ, որ ընդդիմության շարքերում կան մարդիկ, ովքեր այս ամբիոնից ողջամիտ առաջարկներ են անում՝ ի տարբերություն ձեզ և ձեր որոշ գործընկերների: Եթե բռունց եք ուզում նետել, բռունցք էլ պետք է ստանաք»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այստեղ չեն հավաքվել միմյանց վարկաբեկելու և վիրավորելու համար:

Նա ընդգծեց, որ կառավարության ծրագիրն իրատեսական է, քանի որ չկա մի ոլորտ, որին ծրագրում անդրադարձ չլինի: «Ես այսօր սպասում էի, որ ընդդիմության իմ գործընկերները կներկայացնեն առաջարկություններ, կլինեն նաև քննադատություններ, սակայն մի մասն ասում է' ինչ ուզում եք արեք, մենք չենք համագործակցելու, մյուս մասն էլ Գյուլնազ տատի հեքիաթներն է պատմում: Մի համագործակցեք: Ձեր կարծիքով այդ եղանակով մե՞զ եք վատություն անում, թե՞ ժողովրդին: Նրանց եք վատություն անում: Քաղաքական մերժողականությունը, բոյկոտը, հայհոյանքներով խոսելը խոսում են հայացքների բացակայության մասին, խոսում են այն մասին, որ ձեր տեղը քաղաքական դաշտը չէ»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս սոխն ավելի հաճախ ներառել սննդակարգումG7-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսական կայունության հարցերըԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումըՄԱԿ-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը հակամարտությունների գոտիներումՈւշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույցՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանական համագործակցության խորացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ուկրաինային աջակցության նոր փաթեթըՊԵԿ ներկայացուցիչները Չինաստանում ուսումնասիրել են մաքսային ոլորտի նորարարական լուծումներըԲացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմըԳիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհումԱնվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերըԲժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվումԲժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելուԳիտնականները բացահայտել են էրեկտիլ դիսֆունկցիայի և վտանգավոր հիվանդությունների միջև կապըԴոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանըՀայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆՀայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարներըՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունիՄոտ մեկ ամիս փակ է լինելու Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհի մի հատված Ոճաբանը նշել է ամառվա ամենանորաձև հագուստի պրինտըԲժիշկը զգուշացրել է թրենդային հագուստի և կոշիկի վտանգների մասինՕրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ)Դիմա Բիլանը ամբողջությամբ մարել է երազանքի տան վարկըՀիփոթեքով բնակարան գնելուց հետո քաղաքացիները սկսել են խնայել ամեն ինչի վրաԳևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ)Apple-ը շուկայական արժեքով շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի առաջատար ընկերությունըԶելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Պենտագոնի նախկին ղեկավարը Թրամփին խորհուրդ է տվել տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրաՉինական նոր AI մոդելը ցնցել է շուկաները և նվազեցրել տեխնոհսկաների արժեքըԼրատվամիջոցը հայտնել է՝ ինչ պաշտոն կարող է զբաղեցնել Դաղստանի նախկին ղեկավար Սերգեյ ՄելիքովըՌոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ)Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավորՄահացել է ՈՒՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան՝ Ալեքսանդր Մասլյակովի այրինԱշխարհի գավաթի կրքերը և հայկական ֆուտբոլի մեծ սպասումը (տեսանյութ)Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցումՌուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը վարժանքներ է անցկացրել՝ սուզանավերի հայտնաբերման սցենարովԻբրահիմ Մաալուֆը դուդուկ է նվեր ստացել և հուզվել. արցունքները չի կարողացել զսպել նաև Սիմոն Աբգարյանը (տեսանյութ)Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ առաջիկա տարիներին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50°C Կեղծ «հնդիկ վանականները» զբոսաշրջիկներից գումար են շորթել՝ «թուղթ ու գիրը հանելու» պատրվակովՈստիկանները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ զոհված ծառայողների հիշատակինԲելոուսովը նիստ է անցկացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունումԷնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դինՁկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ էԼավրովը խորհուրդ է տվել Ուիթքոֆին և Քուշներին զբաղվել Իրանի հարցով
Ամենադիտված