«2014թ-ի Աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իմ կարիերայում». Ռիբերի
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իր կարիերայում:
31-ամյա ֆուտբոլիստը հանդես չի գա 2018թ-ի աշխարհի առաջնությունում:
«Սա հաստատ իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, այդ պատճառով էլ մենք պետք է հաղթենք այն»,- Ռիբերիի խոսքը մեջբերում է ֆրանսիական մամուլը:
Ամռանը կայանալիք Աշխարհի առաջնության խմբային փուլում ֆրանսիացիները կպայքարեն Շվեյցարիայի, Էկվադորի և Հոնդուրասի ընտրանիների դեմ:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ