Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան Եթե Ադրբեջանից ինչ-որ բան թռչի, Թեհրանը միջոցներ կձեռնարկի․ Ալի Լարիջանի Իրանն ու Իսրայելը շարունակում են միմյանց հարվածել (տեսանյութ) «Ադրբեջանը պետք է անհապաղ վտարի սիոնիստներին»․ Իրանում նախազգուշացրել են Բաքվին Քուվեյթի իշխանությունները երկրում մնացած 19 ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրեր են տրամադրել․ ՀՀ ԱԳՆ 24 ժամ ջուր չի լինելու Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, վիրավորվել է ՌԴ–ում Ադրբեջանի դեսպանատան մեքենան մխրճվել է մետրոյի մուտքի դռների մեջ Չեմ տեսնում ԱՄՆ տնտեսական շահերը TRIPP-ի մեջ, հիմնական հետաքրքրությունն Իրանի սահմանն է․ Ռոբերտ Քոչարյան Իշխանության անպատասխանատվությունը բերում է ծանր հետեւանքներ․ Ռոբերտ Քոչարյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ 

Մայիսյան եռատոնը և 26 տարի ուշացած Ուորլիքի ցանկությունը

Արտաքին Քաղաքական

Ուղիղ 69 տարի առաջ Բեռլինի իր որջում ջախջախվեց Ֆաշիստական Գերմանիան, 22 տարի առաջ Շուշիի իր որջում` թուրանաադրբեջանական հայակեր զորամիավորումը, որ անառիկ թվացող բարձունքներից անդադրում մահ էր սփռում հայկական բնակավայրերի վրա: Երկու դեպքում էլ հայ ժողովուրդը հարկադրված էր իր ուսերին կրել իրեն պարտադրված ծանր պատերազմները և հաղթանակներ տանել կենաց ու մահու պայքարում:

Մեր իրականության մեջ եղան ու դեռ կան մարդիկ, ովքեր կարծիք են հնչեցնում այն մասին, թե Հայրենական մեծ պատերազմը մեր պատերազմը չէր, թե հայ ժողովուրդն անտեղի է այդ պատերազմում արյուն տվել: Բայց այն ինչպե՞ս կարող էր չլինել մեր պատերազմը, երբ հարյուր հազարավոր հայորդիներ էին կռվում ռազմադաշտերում` իրենց Սովետական հայրենիքը պաշտպանելու համար: Աներկբա է այն կարծիքը, որ Խորհրդային Միության պարտության դեպքում Թուրքիան ոտնակոխ անելով կանցներ Խորհրդային Հայաստանի վրայով և իր ահռելի զինուժով ավարտին կհասցներ հայկական ցեղասպանության սկսած ու ավարտին չհասցրած ծրագիրը` «թողնել մեկ հայ, այն էլ` թանգարանում»:

Բայց Բեռլինի գրավումը և Թուրքիայի ավագ դաշնակից Ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլացիան թուրքերին հետ պահեցին Կովկաս ներխուժելու և Հայաստանը բնաջնջելու ոճրագործ ծրագրերից: Այնպես որ, Հայրենական մեծ պատերազմը նաև հայերիս պատերազմն էր` այնպես, ինչպես մերն էին նաև առաջին աշխարհամարտը, Ցեղասպանությունն ու տեղահանությունը, Սարդարապատի հերոսամարտը, Հայաստանի Հանրապետության ծնունդը, Արցախյան գոյամարտը: Ինչպես ոչ մի մարդ չի խուսափել իր ճակատագրից, այնպես էլ ոչ մի ազգ չի կարող փախչել իրեն բաժին ընկած պատմությունից` լինի այն ողբերգական, թե հերոսական: Այո, Բեռլինը գրաված մեր հայ հայրերի փառքը նորովի արժեվորվեց, նոր պատմական նշանակություն ձեռք բերեց Շուշիի գրավմամբ, երբ մեկընդմիշտ լռեցվեց հայ ժողովրդի գլխին անպատժելիորեն կախված, գիշեր ու զօր գործող մահաբեր կրակակետը: Բեռլինի գրավմամբ արմատապես ջարդվեց Եվրոպայում ու աշխարհում պատերազմի հրձիգ համարվող Գերմանիայի ողնաշարը, իսկ Շուշիի գրավմամբ սկիզբ դրվեց Արցախի շուրջ ստեղծված ռազմական մյուս հզոր հենակետերի ոչնչացմանը, կամ` լավագույնս սպառազինված Ադրբեջանի ռազմական պարտությանը:

Եվ ինչպե՞ս կարող է Հայը չցնծալ ամեն մի Մայիսի 9-ին, ինչպե՞ս կարող է այդ օրը չհամարել իր Եռատոնը` հաղթական երկու իրադարձություններին գումարելով նաև Արցախի պաշտպանական բանակի հիմնադրումը:

Հայ ժողովուրդն այդ Եռատոնին կարող է ավելացնել ևս մեկը` Ադրբեջանի հետ հրադարի հաստատման օրը` մայիսի 12-ը, որի պահպանման քսան տարին արդեն բոլորեցինք ազգովի: Ընդգծված ուզում եմ հիշեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին և նրա գործընկերներին, նրան ներկայացնող երկրին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ նրա հրապարակած 6 կետերի շուրջ համաձայնություն տված երկրներին ու նրանց դիվանագետներին, որ 1994 թվականից մինչ այժմ գործող հրադադարը հայկական կողմի պարտադրանքն է Ադրբեջանին, որն առայժմ չի խախտվում հայոց բանակի մարտունակության և առավելության շնորհիվ: Կարող եք չկասկածել, որ Ադրբեջանը մեկ ակնթարթ իսկ չի հապաղի Արցախ ու Հայաստան ներխուժելու, ինչպես որ դա անում էր մինչև հրադադարը, եթե ռազմական առավելություն ստանալու թեկուզ աննշան հույս ունենա: Ռազմադաշտերում բազմիցս ծեծկված հակառակորդն Ուորլիքից, Քերի Քավանոյից, Պոլ Գոբլից ու մյուսներից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից առավել լավ գիտի Հայոց բանակի հետ բախվելու գինը, կորուստների իրական ցավը, կրած սարսափները, որոնց կրկնվելն արդեն անդառնալի աղետ կարող է լինել առաջին հերթին իր երկրի ու ժող ովրդի համար:

Այն, ինչ իր հայտարարած 6 կետերով ներկայացնում է Ջեյմս Ուորլիքը, ոչ մի կերպ չի կարող մեզ համար ընկալվել խաղաղարար կամ հաշտարար առաքելություն, քանի որ, կարծում եմ, ամերիկացի դիվանագետ-համանախագահն իր առաջարկություններով ուշացել է ոչ ավելի, ոչ պակաս, 26 տարով: Այն կարող էր դրական արդյունք ապահովել երկու հակամարտ կողմերի համար ճիշտ այն օրերին, երբ Արցախի ազատագրական շարժումը նոր-նոր էր ծավալվում, երբ դեռ Սումգայիթում չէր բարձրացել ջարդերի ալիքը և բռնկվել ողջ Ադրբեջանով մեկ: Մարդասպան երկրի ենթակայության ներքո ի՞նչ ինքնորոշման կամ խաղաղ գոյակցության մասին կարող է խոսք լինել: Համեմատեք Ուորլիքի հայտատարության հիմնադրույթները ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գորբաչովյան «ջանքերի» հետ և անմիջապես կհամոզվեք, որ դրանք էլ սին, ժամանակավրեպ, անիրատեսական են, ձախողման դատապարտված, ճիշտ այնպես, ինչպես իրենց ժամանակին ձախողվում էին ԽՍՀՄ կառավարության` հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր կիսատ-պռատ փորձերը: Այդպես էլ թե ԽՍՀՄ-ը, թե աշխարհի գերտերությունները չփորձեցին Արցախի հիմնախնդրի լուծմանը մոտենալ շարժման բուն ակունքներից, հիմնարար պատճառ ներից ու ճշգրիտ հետևություններից, գոնե մեկ ակնթարթ բարձրաձայն խոստովանել, որ այդ շարժումը և ապա արյունալի պատերազմի վերածված հակամարտությունը արդյունք են հայ ժողովրդի դեմ ուղղված ազգային բռնաճնշման և ֆիզիկական բնաջնջման, հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակման: Գուցե թե նրանք մեզնից լավ են ընկալել այդ ամենը, նաև այն, որ Արցախն այլ կերպ չէր էլ կարող գտնել ազատության և ազգային ինքնության պահպանման այն ուղին, ինչ նվաճեց այդ պատերազմի արդյունքում` պատմական հողերի վերադարձից սկսած և ժողովրդավարական ընդգծված չափանիշն երով ստեղծված պետական ինստիտուտներով վերջացրած: Գուցե թե, քանի որ դիվանագիտության լեզուն միշտ չէ, որ ասում է այն, ինչ մարդու ուղեղն է մտածում, կամ սիրտն է թելադրում:

Մի մոռացեք այն հոգեցունց օրերը, երբ ԽՄԿԿ Կենտկոմը Գորբաչովի գլխավորությամբ, այն էլ բազում անգամ, իր բացահայտ հակահայ քաղաքականությամբ, ցինիկ կեցվածքով ու հայտարարություններով, միակամ, բռնի և պարտադրված որոշումներով խաղում էր մեր ժողովրդի նյարդերի հետ` ամեն կերպ փորձելով լռեցնել նրա արդար ձայնը: Մոռացե՞լ եք նրա «բարեկամական» ուղերձը հայ և ադրբեջանցի ժողովուրդներին, որին ադրբեջանցիներն անմիջապես արձագանքեցին Սումգայիթի եղեռնի կազմակերպմամբ, մոռացե՞լ եք Հատուկ կառավարման կոմիտեն, որով Գորբաչովը խորամանկաբար վերացրեց Արցախի անկախության և անհնազանդության գլխավոր օղակը` ԼՂԻՄ մարզկոմը, չեզոքացրեց նրա ղեկավար Հենրիկ Պողոսյանին, մոռացե՞լ եք «Օղակ» օպերացիան, երբ առջևից հայկական բնակավայր էին մտնում մինչև ատամները զինված ԽՍՀՄ բանակային կազմավորումները, հետևից` ադրբեջանցի մարդասպան հրոսակները` կողոպտելով ու հայաթափելով հազարամյա հայկական շեները: Մոռացե՞լ եք ԽՍՀՄ մայրամուտին տխրահռչակ Կազմկոմիտեի, Վիկտոր Պոլյանիչկոյի, գեներալ Սաֆոնովի, այլ հակահայ գործիչների գործողությունները: Ի՞նչ էր նրանց ուզածը` ամեն գնով Արցախը բռնակցված պահել Ադրբեջանի կազմում: Կարո՞ղ եք նշել մի պատմական որոշում, որտեղ Արցախը ԽՍՀՄԸ հռչակած չլիներ Ադրբեջանի անբաժան մաս: Եվ կարո՞ղ եք նշել մի որոշում, որի հետ հաշտ ու համերաշխ գտնվեց հայ ժողովուրդը: Նա չնահանջեց ոչ մի բռնության առաջ, անգամ անզեն վիճակում կանգնեց մինչև ատամները զինված բանակների դեմ, քանզի լավ գիտեր, թե ինչի կարժանանար թշնամու ողորմածությանը հանձնվելու դեպքում: Մահ կամ Ազատություն` ահա հայ ժողովրդի ընտրած ճանապարհը, որ ազդարարվեց փոթորկաշունչ փետրվարին և ոտք դրեց Մայիսի 9-ի հաղթական արահետ ու դուրս եկավ դեպի Անվտանգության գոտու ստեղծում, թշնամուն պարտադրած հրադադարի և խաղաղության սահման: Հիմա, պատմական հրադադարից ուղիղ քսան տարի անց, Արևմուտքն իր դիվանագետի շուրթերից կարծիք է հնչեցնում այն մասին, թե այդ նույն հրադադարը հարցի վերջնական լուծում չէ, թե պետք է ձեռնարկվեն փոխզիջումային քայլեր երկու կողմից: Դժվար է այս քսան տարիների մեջ ընկալել, թե մեզ ի՞նչն է զիջում ռազմական պարտություն կրած Ադրբեջանը, որի դիմաց Մինսկի խմբի համանախագահ երկրները մեզ պարտադրում են վերադարձնել «գրավյալ» և հայկական զինուժի հսկողության տակ գտնվող ադրբեջանական նախկին շրջանները: Արևմտյան դիվանագետի կարծիքով, որը համընկնում է ԱՄՆ-ի և Արևմուտքի կարծիքին, մեզ թողնում են ընդամենը Լաչինի մի փոքրիկ միջանցք, որպեսզի Արցախի հետ Հայաստանը ցամաքային սահման ունենա, և այդ ճանապարհը Ադրբեջանական զինուժից պետք է պաշտպանեն միջազգային խաղաղարար ուժերը: Ահա թե երկու հակամարտող կողմերին ինչպիսի տարբերակներով են ցանկանում հաշտեցնել աշխարհիս հզորները: Ավելին, նրանք պահանջում են Օմարի բարձունքը, Քարվաճառի շրջանը, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Զանգելանն ու Ղուբաթլին, որպեսզի նորից իրենց մահաբեր, այսօր արդեն ավելի հեռահա ր, դիպուկ ու սոսկալի զենքերն ուղղեն մեզ վրա, մեր անկախության ու ազատության, հայկականության հետագա գոյության վրա: Սա ու՞մ է մտահոգում.Ուորլիքի՞ն, նյութապաշտությունը կյանքի արժեք հռչակած, միասեռականությանը օրենքի աստիճան բարձրացրած երկրների՞ն: Հազիվ թե: Ինչու՞ այդ նույն Միացյալ Նահանգներին, Անգլիային ու Ֆրանսիային չեն հուզում Սևրի դաշնագրով գծված Հայաստանի սահմանների վերականգնման խնդիրները: Ինչու նրանք չեն պարտադրում Թուրքիային` վերադարձնել հայ ժողովրդի կենսական տարածքներն ու նրանից բռնի խլված պատմական հայրենիքը, բացել մեր կենսակ ան ճանապարհները, ինչու՞ միանգամից չեն ճանաչում արյան գնով ազատություն նվաճած և ժողովրդավարական պետական համակարգ որդեգրած Արցախի Հանրապետությունը: Հավատու՞մ են արդյոք ուորլիքները, թե մի գեղեցիկ օր Ադրբեջանն ինքը կճանաչի Արցախի անկախությունը, և իրենք գոհ կլինեն, որ վերջապես իրենց հաշտարար և խաղաղարար առաքելությունը տվել է իր պտուղները: Հավատու՞մ են, թե միջազգային խաղաղարար ուժերը կարող են ավելի լավ պահպանել խաղաղությունը դիմակայության գծում, քան որ պահպանվում է այս քսան տարիների ընթացքում: Ու եթե հայերս հանկարծ նրանց պարտադրանք-խնդրանքի տակ վերցնենք ու նվիրենք տասնյակ հազարավոր հայորդիների արյան գնով նվաճված հողերը, ապա մեզ ո՞վ կվճարի այդ հեղված արյան գինը, մեզ անվտանգության երաշխիք, այն էլ հիմնական, ո՞վ կտա…Մեզ տուն ու հայրենիք ո՞վ կտա…Թուրքը՞…Ոչ, նա մեզնից հող ու կյանքեր է խլել միայն` դիմացը արյուն ու արցունք տալով: Հզոր Արևմուտքը՞… Հազիվ թե, քանի որ նա միայն իր շահերն է շարունակում առաջ մղել: Նրա համար մինչ օրս ի՞նչ արժեք է ունեցել հայկական արցունքի ծովը` մի կաթիլ նավթի արժեք էլ չի ունեցել: Հիմա նրանք պետք է այնքան արդարադա՞տ լինեն, որ թողնեն Բաքվի նավթից ստացված հարստությունը և անկաշառորեն ու անաչառորեն կանգնեն հայերիս արդար պահանջների կողքի՞ն: Եթե հայերս սրան մի ակնթարթ իսկ հավատանք, դրանով իսկ կարող ենք կորցնել նախորդ դարավերջի մեր բոլոր հաղթանակները, այսօրվա անառիկ ու հզոր պաշտպանական դիրքերը: Եվ հայերիս չեն կարող չանհագստացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անիրատեսական, խորքում ու տողատակերում վտանգ պարունակող հայտարարությունները: Մի դեպք հանկարծ մտաբերեցի: Տարիներ առաջ հայկական հանրային հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում երջանկահիշատակ պատմաբան, ակադեմ իկոս Գալուստ Գալոյանը: Նա ներկայացրեց մի փաստաթուղթ, որը հայտնաբերել էր բրիտանական արխիվներից մեկում: Եվ ի՞նչ էր պարունակում այդ փաստաթուղթը: Երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը 1920 թվականին տեղեկանում է Հայաստանում Մայիսյան բոլշևիկյան զինված ապստամբության մասին, երեք միլիոն ֆունտ ստեռլինգ արժողության զենք և զինամթերք է ուղարկում Բաթումիի նավահանգիստ, որպեսզի հայկական բանակը զինվի և դիմագրավել կարողանա Սովետական Ռուսաստանի հրահրմամբ ժողովրդավարական Հայաստանի իշխանությունը տապալել կամեցող բոլշևիկներին: Բայց մինչ անգլիական նավը կհասներ նավահանգիստ և կտեղափոխվեր Հայաստան, Մեծ Բրիտանիայի կառավարությանը հայտնի է դառնում, որ Հայաստանի կառավարությունն արդեն սեփական ուժերով ճնշել է ապստամբությունը: Եվ Հայաստանին բարեկամ ու դաշնակից համարվող Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցուցում է տալիս Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարող իր դեսպանին` Բաթումի հասած նավի ողջ զենքն ու զինամթերքը վաճառել թուրքերին և երեք միլիոն ֆունտ ստեռլինգը հետ ուղարկել…Այդ զենքով էլ նույն թվականի սեպտեմբերին քեմալական Թուրքիայի բանակները եկան Հայաստանի վրա: Ինչու՞ հիմա հայերս, պատմության այս դառը դասը լսելուց հետո, մտահոգվելու առիթ պիտի չունենանք: Ինչու՞ պիտի հայերս, թողած մեր Հաղթանակները կռող բանակը, նրա զինվորների գրաված անառիկ դիրքերը, պետք է ապավինենք Եվրոպական դիվանագիտության սին խոստումներին ու կարգավորման բանաձևերին: Որտե՞ղ էին նրանք Արցախի շուրջ ընթացող հակամարտության օրերին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում, որտե՞ղ էին նրանք, երբ կես միլիոնից ավել հայ բռնի տեղահանվում էր Ադրբեջանի հայաբնակ տարածքներից, կողոպուտի և սպանդի ենթարկվում: Կրկնեմ` հայկական արցունքն ու հեղվ ած արյունը չունեին և չունեն Արևմուտքի նյութապաշտների համար բաքվի նավթի մեկ կաթիլի արժեքը: Այլապես բոլորը բարոնուհի Քոկսի նման խիզախորեն ու անշահախնդիր կկանգնեին ազատության համար զենք վերցրած Արցախի հայության կողքին, այլ ոչ թե կշարունակեին ժամանակին Գորբաչովի և իր կառավարության կողմից փորձարկված, կիսատ-պռատ, հակամարտությունը թեժացնող քաղաքականությունը: Աստված մի արասցե, եթե հայ զինվորի ոտքը թեկուզ կես սանտիմետր հետ քաշվեց իր այսօրվա նվաճած դիրքերից: Այդ դեպքում մենք նորից հարկադրված կլինենք անցնել այն նույն պարտադրված պատերազմի միջով, որով անցանք վեց երկար ու ձիգ տարիների ընթացքում…բայց մեր կամքը կլինի դարձյալ անբեկանելի, քանի դեռ մենք կապրենք թշնամի երկրների օղակի մեջ, հայատյացության մթնոլորտում, ռազմական ներխուժման սպառնալիքների ներքո: Մենք պարտադրված ենք պահպանել ու զարգացնել մեր Մայիսյան հաղթանակները` միշտ ապավինելով հայ զինվորի կամքին և վճռականությանը…Եվ չպետք է թույլ տանք, որ ոչ միայն թշնամին, այլ նրանց ցանկություններն իրականացնելու համար սակարկող դիվանագետներն իրենց կամքը պարտադրեն մեզ:

Հարսանիքներից մեկի ժամանակ հարսի աչքն ընկնում է դհոլչուն: Նա անմիջապես թեքվում է քավորի կողմը և ասում.

-Քավոր, դհոլչին փեսայից ավելի բարձրահասակ ու գեղեցիկ է, սիրտս նրան է կպել, ուզում եմ նրան առնեմ:

-Որ թողնենք քո քեֆին, բա ի՞նչ կանես, դհոլչուն էլ կառնես, զուռնաչուն էլ,-սաստում է քավորը:

Ինչ լավ է, որ Հայոց բանակի, նրա կռած հաղթանակների և թշնամուն պարտադրած հրադադարի շնորհիվ մտքափոխ «հարսները» մեզ իրենց քեֆը թելադրել չեն կարողանում, այլ միայն ասում են…

Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ն հերքել է «նշանակալի» օգուտները, որոնք Ռուսաստանը կարող է ստանալ Հնդկաստանին նավթի մատակարարումներիցԿատարը հետ է մղել հրթիռային հարձակումըՀնդկաստանն իրանական ռազմանավի հետ կապված՝ «դժվար դրության» մեջ է. BloombergԿարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն ԱյվազյանԵթե Ադրբեջանից ինչ-որ բան թռչի, Թեհրանը միջոցներ կձեռնարկի․ Ալի ԼարիջանիՀարավային Կովկասում խաղաղության գործընթացը սկսում է իրական արդյունքներ տալ․ Հաքան ՖիդանՕրբանը պատասխանել է Զելենսկու սպառնալիքներինԻսրայելը անակնկալներ ունի․ ՆեթանյահուԳերմանիան քննադատել է ԵՄ ղեկավարությանը Ուկրաինայի վերաբերյալ իր ծրագրերի համարԻրանն ու Իսրայելը շարունակում են միմյանց հարվածել (տեսանյութ)«Ադրբեջանը պետք է անհապաղ վտարի սիոնիստներին»․ Իրանում նախազգուշացրել են ԲաքվինԿոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների գերիշխանությունը. Արամ Ա Գերմանիայի կանցլերը զգուշացրել է Իրանից միգրանտների հնարավոր հոսքի մասինՔուվեյթի իշխանությունները երկրում մնացած 19 ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրեր են տրամադրել․ ՀՀ ԱԳՆ ԱՄԷ-ն ավելի քան 130 հրթիռ և անօդաչու թռչող սարք է որսացել Իսրայելը չի ​​պլանավորում ցամաքային գործողություններ իրականացնել Իրանում. Հերցոգ Կարող եմ 3–րդ անգամ երկիրը ղեկավարել․ Ռոբերտ Քոչարյան24 ժամ ջուր չի լինելու Լիբանանում իսրայելցի դեսանտայիններ են ոչնչացվելԵրևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Փաշինյանն ու մյուս ՔՊ–ականները տժժում են ավտոբուսում Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, վիրավորվել է CNN․ Թրամփի արտաքին քաղաքականությունում ժողովրդավարությունը հետին պլան է մղվումՌԴ–ում Ադրբեջանի դեսպանատան մեքենան մխրճվել է մետրոյի մուտքի դռների մեջ Իսրայելը հարվածել է Բեյրութի կլինիկայինՉեմ տեսնում ԱՄՆ տնտեսական շահերը TRIPP-ի մեջ, հիմնական հետաքրքրությունն Իրանի սահմանն է․ Ռոբերտ ՔոչարյանՕրբանը կոշտ պատասխան է տվել Զելենսկուն՝ կոչ անելով դադարեցնել սպառնալիքներըԹրամփը զգուշացրել է Իրանի առաջնորդների դեմ նոր հարվածների մասինԻշխանության անպատասխանատվությունը բերում է ծանր հետեւանքներ․ Ռոբերտ ՔոչարյանՏղամարդուն տուգանել են սոցիալական ցանցում 12 տարի առաջ հրապարակած նկարի համարՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ Դուբայում հզոր պայթյուն է որոտացել CNN․ պատերազմի զոհերի թեման դարձել է ամենաբարդ փորձությունը ԱՄՆ նախագահների համարԹրամփը հայտարարել է՝ Իրանը պարտվել է Լարիսա Դոլինան Մարտի 8-ին ելույթ կունենա բանկիրների կորպորատիվ միջոցառմանը«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում (տեսանյութ)ԱՄԷ-ի Ալ Զաֆրա ավիաբազայի մասշտաբային ավերածությունները․ այնտեղ ամերիկյան զորքեր էին տեղակայվածՄեծ Բրիտանիան խոստովանել է, որ ղեկավարում է Ուկրաինայում ռազմական օբյեկտներըԻրանում մնացած բեռնատարների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձելՃամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել ենՄեծ Բրիտանիան զգուշացրել է Կիպրոսում ահաբեկչական հարձակումների վտանգի մասինԹաիլանդում գտնվող ՀՀ 56 քաղաքացու թռիչք չեղարկվել կամ հետաձգվել է․ ՀՀ ԱԳՆ CNN․ Օբամայի նախկին իրավաբանը նամակներում պաշտպանել է Էփշտեյնին և օգնել նրա մեդիա ռազմավարությանըԹաիլանդում ՀՀ 56 քաղաքացիների թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են Ալեն Սիմոնյանը պարգևատրումների մասին կարգադրություն է արել Ոճաբանը նշել է աշուն-ձմեռ սեզոնի ամենանորաձև աքսեսուարըՊուտինին նամակ գրած Շերեմետև գրաֆը տեղափոխվել է ՌուսաստանՌուսաստանի հարվածները Խարկովում խլել են առնվազն յոթ մարդու կյանք, այդ թվում՝ երեխաներիԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3․ ՓաշինյանՕրվա 20 ամենաթրենդային շորթերը (տեսանյութ)
Ամենադիտված