Ջենիֆեր Էնիսթոնը հղի է
Այլ
Հետաքրքիր է` քանի անգամ է այս վերնագրով հոդված հրապարակվել: Եվ ահա, ընդամենը մի քանի օր առաջ ամերիկյան ամսագրի շապիկին է հայտնվել Ջենիի նկարը` «Այս աղջիկը» վերնագրով: Այս լուրը միանգամից հայտնեցին նաև մյուս ամսագրերը: Այդ լուսանկարում Ջենիֆեր Էնիսթոնը փորիկով էր:
Ռեկորդակիրները միանգամից սկսեցին շնորհավորել ապագա ծնողներին, սակայն ուրախությունը երկար չտևեց: Բայց մի քանի օր անց մի ուրիշ ամսագիր հերքեց այդ լուրը` հայտնելով, որ դերասանուհին ուղղակի մի փոքր գիրացել է «Ցնդածը» ֆիլմում նկարահանվելու համար: Կարծում եք` պապարացցիները առանց վեճի հանձնվեցի՞ն: Սխալվում եք: Պրպտող լրագրողներին հայտնի դարձավ, որ գեղեցկուհին, իր նոր կարգավիճակից ելնելով, շատ ակտիվ կերպով պատրաստվում է իր հարսանիքին: Դեռ ավելին, զույգին մոտ կանգնած աղբյուրը պատմում է, որ տոնախմբության ընթացքում ալկոհոլ չի օգտագործվելու: Սակայն Էնիսթոնին շատ է անհանգստացնում այն փաստը, որ իր ընկեր Ջասթին Թերուն վերջին ժամանակներս չարաշահում է ալկոհոլը: Աղբյուրի խոսքով` դերասանուհին թողել է ալկոհոլը և ոգելից խմիչք չի օգտագործի անգամ հարսանիքին: Այս հանգամանքը կասկած է առաջացրել շատերի մոտ: Համաձայնեք, որ այդ հիշարժան օրը անգամ մեկ կում շամպայն չխմելը անհավանական է թվում առանց լուրջ պատճառի: Անկեղծ ասած, արդեն չգիտենք ինչին հավատալ, բայց ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների ընթացքին, և, միաժամանակ, դերասանուհու փորի մեծացմանը: Եվ եթե պարզվի` այդ ասեկոսեները ճիշտ են, մենք չենք հապաղի զույգին շնորհավորել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու