Լինդսի Լոհանը հյուրանոց է վերադարձել երկու անծանոթի հետ (լուսանկարներ)
Այլ
Հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը չի դադարում իր անձնական կյանքի շուրջը աղմուկ բարձրացնել: Մասնակցելով Կաննի 67-րդ կինոփառատոնին` խարտյաշ գեղեցկուհին ավելի շատ աղմկոտ վայրերում է գտնվել, քան կարմիր գորգի վրա: Անցած գիշեր 27-ամյա գեղեցկուհուն երկու անծանոթ երիտասարդի հետ հյուրանոց մտնելիս են նկատել: Նրանք ամեն կերպ փորձում էին իրենց պիջակներով պաշտպանել Լինդսիին կպչուն պապարացցիների հարձակումներից:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ համացանցում էր հայտնվել «Ահա և Ջորջիան» ֆիլմի աստղ Լինդսիի սիրեկանների ցանկը: Ցուցակում հետևյալ անուններն էին` Էշթոն Քաթչեր, Ջեյմս Ֆրանկո, Օրլանդո Բլում, Ադամ Լիվայն, Ջեյմի Դորնան:
Վերջերս դերասանուհին հայտարարել է, որ կորցրել է իր երեխային, սակայն երեխայի հոր անունը նա որոշել է չհայտնել:
























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու