Շալանդը, Մխիթարյանը և Մովսիսյանը հանդիպում ունեցան լրագրողների հետ (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը հանդիպել են լրագրողների հետ:
Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ասել է.
«Ինձ համար շատ կարևոր է խաղալ այս հավաքականի հետ, որովհետև ես նոր մարզիչ եմ, և ինձ ժամանակ է պետք ու շատ խաղեր:
Ունենք երեք տարբեր մրցակիցները: ԱՄԷ-ի հավաքականը բավականին լավ թիմ է: Ինչ վերաբերում է Ալժիրի հավաքականին, այն նույնպես լավ թիմ է: Գերմանիայի դեպքում, հավանաբար, մենք գործ կունենանք աշխարհի առաջնության հաղթողի հետ: Սա նշանակում է, որ պետք է առաջադիմենք խաղից խաղ: Այս երեք խաղերը կարևոր են, քանի որ պետք է ուսումնասիրեմ թեկանածուներին ընտրական փուլի համար»:
«Աշխարհի առաջնությանը ոչ ոքի չեմ երկրպագելու, սակայն մեծ հետաքրքրությամբ կնայեմ: Չեմ կարող նշել, թե ով կհաղթի, որովհետև ֆուտբոլը անկանխատեսելի է դարձել. ցանկացած հավաքական կարող է հաղթել»,- նշել է Մխիթարյանը:
Մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում:
Տեսանյութը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու