Հայաստանի քաղաքական դաշտն ունիկալ կոնֆիգուրացիաներ ունի
Հայկական Մամուլ
Հայաստանի քաղաքական դաշտն ունիկալ կոնֆիգուրացիաներ ունի, որն արտահայտվում է ոչ միայն ԱԺ-ում, այլեւ հեռավոր համայնքներում: Հունիսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքում տեղի ունենալիք համայնքապետի ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու' երկու ՀՀԿ-ական եւ մեկ ԲՀԿ-ական, ով նաեւ գործող գյուղապետն է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀԿ-ական թեկնածու Խաժակ Մկրտչյանը ոչ միայն այդ համայնքի բնակիչ չէ, այլեւ գրանցված է հենց ԲՀԿ-ական գյուղապետի տանը, ու իր թեկնածությունը հենց իրեն տեղ տվողի դեմ էլ դրել է: Իսկ «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե մրցակիցների կուսակցական պատկանելությունն ինչ ազդեցություն ունի ընտրական գործընթացի վրա, գործող համայնքապետ Լյովա Աբրահամյանը պատասխանեց. «Ի սկզբանե Նիկոլայ Ավանեսյանն է եղել ՀՀԿ-ական, իսկ մյուսը՝ Խաժակը, բոլոր կուսակցությունները փորձեց: Ավելին՝ գյուղապետի նախորդ ընտրություններին ԲՀԿ-ական էր»:
Շարունակությունը' «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու